Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում դիմում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Մարտի 19-ին տեղի ունեցած ավագանու նիստին քաղաքապետին ներկայացրեցի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վիճելի նկատողությունը կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչին, խնդրելով հետևել գործընթացի օրինականությանը։
Քաղաքապետին ասացի, որ ակնհայտ է, որ վ/շ ղեկավարը թիրախավորված փորձում է աշխատանքից ազատել բաժնի վարիչին։
Դավիթ Կարապետյանը հարցապնդմանս օրը աշխատակցին տալիս է երկրորդ խիստ նկատողությունը․․․
Փորձելով հասկանալ, թե վ/շ ղեկավարը ի՞նչ գիտելիքների է տիրապետում, որ նույն դեպքով հանրային ծառայողին երկու նկատողություն է տալիս, պարզեցի, որ վարչական պաշտոն զբաղեցնող պարոն Կարապետյանը կարծես չունի բարձրագույն կրթություն և հետևաբար նաև Հանրային ծառայության մասին օրենքով չունի այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք։
(Հավանաբար այս է պատճառը, որ վերջինիս կենսագրականը բացակայում է քաղաքապետարանի կայքից)։
Այսօր դիմել եմ քաղաքապետին, պազելու բոլոր հիմքերը՝ թե բաժնի պետին նկատողություններ տալու, թե վ/շ ղեկավար նշանակելու վերաբերյալ»։