ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդում:
Նա հայտարարել է, որ պետք է նվազեցնել հարկերը երեխաներ ունեցող ընտանիքների համար. մի խոսքով` շատ երեխաներ, քիչ հարկեր:
Պուտինը հայտարարել է նաև, որ մարդիկ պետք է փոփոխություններ զգան դեպի լավը, և իրենք պետք է դա գնահատեն: Նրա խոսքով՝ գործադիր իշխանության կողմից բոլոր ուղղություններով իրականացվող աշխատանքը պետք է լինի հարթ և բովանդակալից: Պուտինն ասել է, որ ժողովրդագրական խնդիրների լուծումը կախված է աղքատության հաղթահարումից: Ըստ այդմ՝ թվեր է նշել, թե 2000-ականներին աղքատ էր համարվում մոտ 40 մլն մարդ, իսկ այժմ այդ թիվը 19 մլն է: Ի դեպ, Վլադիմիր Պուտինի խոսքերն ուղեկցվել են ծափահարություններով: