Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 19-ին  հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին:

Ինչպես « տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները կարևորել են հաստատված փոխգործակցության բարձր մակարդակը և համատեղ ծրագրերի իրականացման սահուն ընթացքի ապահովումը՝ ի նպաստ երկու հայկական պետությունների շարունակական զարգացման: Կողմերը համակարծիք էին, որ ոլորտային քաղաքականությունները և խոշոր ծրագրերը, որոնք իրականացվում են Հայաստանում և Արցախում, պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն:

 

Քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման հեռանկարները:

Տիգրան Ավինյանն ու Գրիգորի Մարտիրոսյանն անդրադարձել են նաև թվայնացման, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և կադրային քաղաքականության հարցերին: