Առաջիկայում Արարատի մարզի մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն:Այս մասին հայտնեցին ՀՀ Արարատի մարզպետարանից:
«Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ Արարատի մարզի Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին՝ պահանջելով բարեկարգել ճանապարհները։
Տեղեկացնում ենք, որ ինչպես մարզպետ Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին խոստացել էր, առաջիկայում Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2,0 կմ հատվածը կբարեկարգվի։
Բացի այդ, հայտնում ենք, որ նախատեսվում է մարզում այլ ճանապարհների բարեկարգում ևս: Առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1,0 կմ-ը, Դեղձուտի ճանապարհահատվածը, Արտաշատ-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ ճանապարհահատվածի 2,3 կմ-ը, ինչպես նաև Այգեզարդ համայնքի ճանապարհահատվածը»,- ասված է Արարատի մարզպետարանի հաղորդագրության մեջ։