Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը Աղդամի հատվածումհայկական անօդաչու թռչող սարքի խոցման մասին լուրերը համարում է ապատեղեկատվություն:
«Փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն,թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում ադրբեջանականլրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են: Հատկանշական է նաև, որ Բաքվիտարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու,«պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիկողմից տարածաշրջան կատարած այցի հետ»-ասված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
ԱՀ ՊՆ-ն հիշեցումնում է, որ Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետկիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ:
«Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլացկերպով կիրառելու ենք նաև այսուհետ»,-նշված է հաղորդագրութունում: