Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորական մեքենայի պայթեցման մասին այսօր տարածված տեսագրությունը իրականությանը համապատասխանում է: Սակայն իրականությանը չի համապատասխանում պայթյունի արդյունքում հայկական կողմի ունեցած 10 զոհի մասին նրանց կողմից տարածված տեղեկությունը:

 

 

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ականի պայթյունն իրականացվել է հեռակառավարման եղանակով:

 

 

Ականի պայթյունի հետևանքով Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Ըստ աղբյուրի, կատարվածը մեկ անգամ ևս փաստում է, որ ադրբեջանական կողմը, անտեսելով հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից առաջնագծում լարվածության թուլացմանն ուղղված կոչերը, շարունակում է միտումնավոր կերպով ապակայունացնել իրադրությունը: