Ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Արցախում հանդիպել է կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին:
Ավդալյանը Ստեփանակերտում էր Արցախի Հանրապետության ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:
«Ես շատ եմ ուզում, որ Արցախում ծանրամարտը զարգանա: Այստեղ տեսնում եմ մարզիչներ, ովքեր նվիրված են իրենց գործին և շահագրգիռ են, որ այդ սպորտաձևը զարգացում ապրի: Արցախում կան մարզագույքի ձեռքբերման և մարզիչների խնդիրներ, որոնց լուծումը ևս կօգնի այս սպորտաձևի զարգացմանը: Այստեղ կան խոստումնալից, հրաշալի երեխաներ: Հուսով եմ՝ այս սպորտաձևը կզարգանա այստեղ, և արցախցիները ևս մեծ հաջողություններ կգրանցեն»,-ասել է Ավդալյանը: