Փետրվարի 24-ին, ժամը 11:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան (1.5 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս. Գ.) դուռը և երեխային անվնաս դուրս բերել ավտոմեքենայից ( Տ. Գ., ծնված 2018 թ.):