Արմավիրի մարզի Արտաշար և Զարթոնք գյուղերի բնակիչները այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության շենքի առջև են ակցիա են անում։ Նրանք պահանջում են իրենց վերադարձնել նախկինում գյուղին պատկանող արոտավայրերը, որը տրամադրվել է անհատի։
«Մեր հողի 50 տոկոսը զավթած է: Սովետի ժամանակ՝ 1960-ական թվականներից, այդ հողերը արոտավայրեր են եղել, որոնք այն ժամանակ վերցրել են և այդ տարածքում ձուկ են աճեցրել: Սովետի փլուզումից հետո մեկը եկել, այդ հողերը զավթել է: Հիմա մենք կամ պետք ա վաբշե դուրս գանք Հայաստանից, որ կարենանք ապրենք, կամ էլ պետք ա մեզ էդ հողը հատկացվի: Հիմա կառավարությունից դա ենք պահանջում: Մենք տասը տարի պայքարում ենք, բայց մեզ լսող չկա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: