Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է:
«Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, սակայն սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաև երկրորդ և երրորդ փուլը և վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի»,- ասաց Բատիկյանը:
Հունվարի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը՝ Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկելու վերաբերյալ: Դիմումատուն Եվրոպական դատարանիÝ խնդրել էր ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատությունում բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից:
Ավելի վաղ, Մայրապետյանի պաշտպանները հայտարարել էին, որ Մայրապետյանի ընդհանուր լեղածորանում առաջացել է մեծ տրամաչափի քար:
«Սամվել Մայրապետյանի կյանքը փրկել հնարավոր է միայն այս եղանակով՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդով, որը կիրառվում է միայն Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքի կոնկրետ Կարլ Գուստավի անվան համալսարանական հիվանդանոցում»,- նշված էր պաշտպանների հայտարարության մեջ: