Այս տարի Բրատիսլավայում կհայտնվի առաջին գիշերային քաղաքագլուխը: Նա պատասխանատու Է լինելու քաղաքի երեկոյան ու գիշերային կյանքի զարգացման համար ու նաեւ միջնորդի դեր կխաղա գիշերային հաստատությունների սեփականատերերի ու պաշտոնյաների միջեւ: Այդ մասին հայտնել Է «Եվրո Պլյուս»-ը:
Նրա պարտականությունների մեջ նաեւ կմտնի այդ ժամերին անվտանգության համալիր զարգացումը՝ փողոցների լավագույն լուսավորության ապահովումից մինչեւ ոստիկանության հետ փոխգործակցությունը եւ պարեկախմբերի աշխատանքի բարելավումը: Վերջապես, գիշերային քաղաքագլուխը պետք Է ստեղծի Բրատիսլավայի գիշերային կյանքի զարգացման երկարաժամկետ ռազմավարություն: Բրատիսլավան չորրորդ մայրաքաղաքը կդառնա ԵՄ-ի երկրների թվում, որտեղ կա այդ պաշտոնը: ԵՄ-ում (նաեւ ամբողջ աշխարհում) առաջինը գիշերային քաղաքագլուխ Է ունեցել Ամստերդամը 2012 թվականին: Երկու տարի անց նման քաղաքագլուխ Է հայտնվել Լոնդոնում, իսկ բոլորովին վերջերս այդ պաշտոնը հիմնել են Պրահայում: Եվրամիության երկրներում այդպիսի քաղաքապետեր կան ոչ միայն մայրաքաղաքներում: Այսպես, անցյալ տարի գիշերային քաղաքագլխի առաջին ընտրություններն անցկացվել են գերմանական Մանհեյմում, որտեղ ապրում Է 300 հազար մարդ: Այս քաղաքն ստացել Է ՅՈւՆԵՍԿՕ-ի «երաժշտական մայրաքաղաքի» կարգավիճակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: