Մեր կուսակցությունն, իր հինադրման օրվանից՝ մարտի 1-ի օրը մասնակցում է հարգանքի տուրք մատուցելու միջոցառմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե իրենք մասնակցվելու են վաղը կայանալիք՝ Մարտի 1-ի երթին:  

«Մենք ավանդույթը պահելու ենք: Կուսակցության բոլոր անդամները կարող են մասնակցել մարտի 1-ի երթին: Այդտեղ որևէ խնդիր չկա: Այսինքն, որևէ հատուկ բան կազմակերպելու, կոչ անելու կամ մարդ տանելու խնդիր չեմ տեսնում: Ես չեմ կարծում, որ սգո միջոցառումը պետք է հատուկ կազմակերպել. դա միջոցառում է, մարդիկ կգնան՝ կմասնակցեն»,-ասաց Մարուքյանը: 

Մարուքյանը նշեց, որ տասը զոհերի գործն անպայման պետք է քննվի, բացահայտվեն սպանությունները, թե ովքեր և ինչ հանգամանքներում են սպանել այդ մարդկանց: