ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը հանդիպեց հայկական ակումբների տեխնիկական տնօրենների և մանկապատանեկան ծրագրերի զարգացման պատասխանատուների հետ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը
Ինչպես Խինես Մելենդեսը, այնպես էլ Արմեն Գյուլբուդաղյանցը և Արթուր Ազարյանը նշել են, որ միայն ծրագիր գրելը բավական չէ, առավել կարևոր է համատեղ աշխատանքը և դրանց իրականացումն ակումբների կողմից: Մելենդեսը նշեց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարզչական կրթությանը, հետևողական լինել մարզչական արտոնագրերի շնորհման հարցում: Ըստ Մելենդեսի՝ շատ կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից ֆուտբոլում: