Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկականտնօրեն Խինես Մելենդեսը փորձելու է Հայաստանում ներդնել իսպանական պատանեկան ֆուտբոլի մոդելը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Խինես Մելենդեսը: «Ես սիրում եմ մարտահրավերները և, ինչու ոչ, կարիերայիս ավարտին կարող եմ օգնել մի երկրի, որտեղ այդքան սիրում են ֆուտբոլը: Ես գիտեի Հայաստանի մասին մինչ այստեղ գալս: Երկու անգամ այցելել եմ ձեր երկիր: Ցանկանում եմ գիտելիքներս փոխանցել հայերին: Փորձելու ենք կիրառել նույն մեթոդը, որով աշխատում էինք Իսպանիայի հավաքականի հետ»,- ասաց նա:

Իսպանացի մասնագետի խոսքով`Հայաստանում կան ֆուտբոլիստներ, ովքեր տեխնիկապես լավ են պատրաստված: Նպատակ կա, որ բոլոր տարիքային թիմերը խաղան, ապրեն, մարզվեն նույն մեթոդով: Ըստ նախագծի՝ 21 տարեկանների թիմի մարզիչը պետք է օգնի ավելի ցածր տարիքային թիմերի մարզիչներին:

«Մեր ծրագիրը բաղկացած է մի քանի կետերից. մարզիչների կրթվածությունը, բոլորի համար նույն խաղային մոդել ստեղծելը, մրցումների կարգը փոխելով: Մենք պատրաստվում ենք օգնել բոլորին` այդ թվում և ակումբներին»,- իր ծրագրից առանձնացրեց Մելենդեսը:

Վերջինիս կարծիքով` լեգեոնականների հետ կապված խնդիրը պետք է լուծվի ակումբերի և ՀՖՖ-ի համատեղ ջանքերով: Իսկ այն ֆուտբոլիստները, ովքեր գալիս են Հայաստան, պետք է իրապես բարձրակարգ լինեն:

Անդրադառնալով հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին՝ իսպանացի մասնագետը շեշտեց, որ ֆուտբոլիստները պետք է լավ մասնագետների հետ աշխատեն փոքր տարիքից: «Մենք փորձելու ենք ներդնել իսպանական փորձը»,- ասաց նա:

Մելենդեսը մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելովտարբեր պաշտոններ ակումբի համակարգում

2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

2011-2018 թթզբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի ևազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել ենտարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումըևս 3 անգամ դարձել արծաթե մեդալակիր:  

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացինա գլխավորել է նաև Իսպանիայիտարբեր տարիքային հավաքականներըորոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքումբացառիկ հաջողություններիմասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայիչեմպիոն (Մ17, Մ19):

Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսիֆուտբոլիստներիինչպիսիք են Չավի ԷռնանդեսըԱնդրես ԻնիեստանԻկեր ԿասիլիասըԴավիդ ՎիլյանՍեսկ ՖաբրեգասըԽուան ՄատանԺերար ՊիկենԻսկոն և այլոք: