Հայ ռազմագերուց՝ Հակոբ Ինջիղուլյանից դեռևս նորություններ չկան:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց Հակոբի հորեղբորորդին՝ Արման Ինջիղուլյանը, ով նշեց, որ իրենք նոր են դուրս եկել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակից, որտեղ Հակոբի հարազատներին ասել են, որ ԿԽՄԿ -ի Բաքվի գրասենյակը դեռ չի հանդիպել ռազմագերուն, սակայն բանակցությունները շարունակվում են:
ԿԽՄԿ -ից տեղեկացրել են, որ չեն կարող շատ տեղեկություններ հաղորդել, թե հիմա կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում, քանի որ ԿԽՄԿ -ի գործունեությունն ինքնին խորհրդապահական է.
«Դե իրենց էլ եմ հասկանում, իրենց գործունեության բնույթն է այդպիսին, շատ բան չեն կարող ասել»,- նշում է Արմանը:
Մանրամասները` այստեղ: