Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Անդրիաս Ղուկասյանի դատական նիստը:
Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց, որպեսզի որպես վկա դատարան հրավիրեն Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին ու Արմեն Մարտիրոսյանին։
Ըստ պաշտպանի՝ նրանք մեղադրանքի առացքում են եղել: դատարանը բավարարել է միջնորդությունը. Սանասարյանը և Մարտիրոսյանը կհարցաքննվեն:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։
Մեղադրանքը կազմված է ՀՀ Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 225-րդ հոդված 1-ին մաս, 34-219-րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետ, 34-218-րդ հոդված 3-րդ մաս 1-ին կետ, 34-235-րդ հոդված 3-րդ մաս։