Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատերը ցանկություն է հայտնել այն պետությանը նվիրելու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը
Վերջինս հավելեց, որ գույք հանձնելու այլ ցանկություն հայտնողներ դեռևս չեն եղել:
«Իսկ եթե կան գործարքներ, որոնց ժամանակ ապօրինություններ են թույլ տրվել, դրանք բացահայտում ենք, ուղարկվում են իրավապահներին և քննություն է իրականացվում»,-ասաց Բաբայանը
Նա նաև տեղեկացրեց, որ հյուրանոցի՝ պետությանը փոխանցելու գործընթացն առայժմ չի ավարտվել, ինչպես նաև առկա է նվիրատվությունից որոշ ժամանակ անց գույքը հետ վերցնելու ռիսկը. «Պետք է ամեն ինչ անել՝ այդ ռիսկը չեզոքացնելու համար»,-ասաց Բաբայանը:
Հիշեցնենք, որՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը: