Ներքին սպառողի համար գազի գինն անփոփոխ թողնելու համար ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության բանակցություններն ընթացքի մեջ են:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել եմ՝ հենց նոր տեղեկատվություն ունենանք, կկիսվենք»,-ասաց Ավինյանը:
Նա շեշտեց՝ գործընթացը շարունակական է և աշխատատար:
«Գազպրոմ» ընկերությունը 2019 թ. հունվարի 1-ից թանկացրել է սահմանին ՀՀ-ին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ներքին սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը կշարունակի բանակցությունները «Գազպրոմ Արմենիա»-ի հետ վերջնական համաձայնության հասնելու համար: