«Ինձ չեն հասել նման լուրեր, թե աշխատանքում ինձ պիտի փոխարինի Տիգրան Վիրաբյանը, և ես այդ մասին չեմ էլ մտածում առհասարակ»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մշակույթի փոխնախարար, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե նոր ձևավորվող Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունում Նազենի Ղարիբյանին փոխարինելու է Տիգրան Վիրաբյանը:
«Եթե անգամ դա իրականությանը համապատասխանի, ապա ես դրան շատ հանգիստ եմ վերաբերվում: Սա ծառայություն է, ինձ հրավիրել են աշխատելու և եթե գտնեն, որ այլևս չեմ աշխատելու` այլևս չեմ աշխատի: Այս առումով ես որևէ խնդիր չունեմ»,- եզրափակեց Նազենի Ղարիբյանը