Առաջիկա 5-6 տարիներին Վրաստանի կառավարությունը մոտավորապես յոթ միլիարդ լարի (ավելի քան 2,6 մլրդ դոլար) կհատկացնի դպրոցների վերանորոգման եւ կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է Facebook սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ:
Վարչապետն ընդգծել Է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն կհատկացնի դպրոցներին, քանի որ դա ամեն մի երկրի կրթական համակարգի հաջողության գրավականն Է: «Մեր նպատակն Է, որ առաջիկա տարիներին յոթ միլիարդ հատկացվի նոր դպրոցների կառուցման, արդեն գոյություն ունեցողների նորոգման համար… Համապատասխանաբար՝ մենք կունենանք դասարաններ, որոնք համալրված կլինեն 13-15 աշակերտով, առանձին դեպքերում կարող են փոքր-ինչ ավելի լինել: Դա այն ստանդարտն Է, որը լավագույնն Է համարվում, եւ առաջիկա 5-6 տարվա ընթացքում մենք այդ խնդիրը կլուծենք Վրաստանի մասշտաբներով»,-հայտարարել Է Բախտաձեն: Ներկայում Վրաստանում գործում են 2,3 հազարից ավելի պետական ու մասնավոր դպրոցներ, հաղորդել Է Sputnik-ը