Lragir.am - Վրաստանի արտաքին պարտքի եւ պետական երաշխավորությամբ վերցրած վարկերի ընդհանուր ծավալը 2013 թվականի հուլիսի 31-ի դրությամբ կազմում է 4 միլիարդ 159 միլիոն դոլար: Տվյալները հրապարակել է Վրաստանի Ֆինանսների նախարարությունը:
Տարվա սկզբից պետպարտքը նվազել է 198.1 միլիոն դոլարով: Ընդհանուր գումարից Վրաստանի կառավարության պարտքը 3.942 միլիար դոլար է:

Վրաստանը 17 երկկողմանի վարկատու ունի, որոնց ընդհանուր պարտք է 762.223 միլիոն դոլար: Վարկատու երկրներն են՝ Հայաստան (14,906 մլն),Ավստրիա (8, 703 մլն), Ադրբեջան (12, 618 մլն), Թուրքմենստան (211 հազար), Թուրքիա (24, 126 մլն), Իրան (9,844 մլն), Ռուսաստան (103,444 մլն), Ուզբեկստան (304 հազար), Ուկրաինա (277 հազար), Ղազախստան (27,774 մլն), Չինաստան (4,404 մլն), Գերմանիա (334, 965 մլն), Ճապոնիա (101,283 մլն), Քուվեյթ (21,742 մլն), Հոլանդիա (2,899 մլն), ԱՄՆ (32,101 մլն), Ֆրանսիա (62,621 մլն):

Բացի պետություններից, Վրաստանի վարկատուներն են նաեւ միջազգային ինստիտուտները, որոնց պարտք է 2.677 մլրդ դոլար, այդ թվում, Համաշխարհային բանկին՝ 1.283 մլրդ, ԱՄՀ-ին՝ 318 մլն դոլար, ՎԶԵԲ-ին՝ 102.149 մլն դոլար, Ասիական զարգացման բանկին՝ 432.766 մլն դոլար, Եվրոպական ներդրումային բանկին՝ 157.074 մլն դոլար, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին՝ 25.509 մլն դոլար:
Վրաստանը նաեւ կես միլիարդ դոլար եվրոպարտատմոս է թողարկել: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/economy/view/86899#sthash.z2zEe352.dpuf