Գիտակցելով մեծ պատասխանատվությունը սեփական երկրի կառուցման, մարզերի զարգացման հարցում՝ ԻԴԵԱԼ համակարգը շարունակում է ընդլայնել իր խանութների աշխարհագրությունը:
Նաև հետամուտ լինելով իր որդեգրած քաղաքականությանը՝ հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր հայի մասնիկը լինել նորարարությունների, պարգևել բազում հույզեր և ժպիտներ, տարածել հասանելիություն ու հարմարավետության նոր չափանիշներ՝ Հրազդան քաղաքի բնակիչների առջև բացում է իր նոր ու մեծ խանութ-սրահի դռները:
Այժմ ԻԴԵԱԼ-ի խանութ-սրահի մեծ տեսականին հասանելի կլինի նաև հրազդանցիների համար, ովքեր կկարողանան ընտրել խանութ-սրահի հսկայական տեսականուց, կատարել շահավետ գնումներ և օգտվել բազմատեսակ առաջարկներից:
Խանութ-սրահի բացումը տեղի ունեցավ մարտի 21-ին Հրազդան քաղաքում, Զորավար Անդրանիկ 23 հասցեում: Բացմանը ներկա հրազդանցիները շատ ուրախ էին և գոհ, որ արդեն կարող են սեփական քաղաքում կատարել գնումներ:
«Շատ ուրախ ենք, որ ԻԴԵԱԼԸ այժմ Հրազդանում է, ուրախ ենք, որ նոր աշխատատեղեր են բացվում ՀՀ բոլոր մարզերում»,- ասում է ներկա հրազդանցիներից մեկը: Իդեալ համակարգը խոստանում է, որ բազմաթիվ անակնկալներ են լինելու ողջ 2019-ի ընթացքում և ՀՀ բոլոր մարզերի զարգացումը պիտի լինի շարունակական: