Գիտակցելով իր մեծ պատասխանատվությունը սեփական երկրի հանդեպ, կարևորելով մարզերի զարգացումը՝ ԻԴԵԱԼ համակարգը ուրախ ու ամառային տոն էր կազմակերպել սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի երեխաների համար:
Օգոստոսի 17-ին #ԻԴԵԱԼիստները Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էին, գնացել էին տավուշցի փոքրիկների հետ անցկացնելու մի ողջ, արկածներով լի ամառային օր: Արշավեցին, խաղացին հետաքրքիր խաղեր, այցելեցին Բերդի պատմության թանգարան, վայելեցին #ԻԴԵԱԼական օրը՝ ձեռքբերելով նոր գիտելիքներ ու նոր ընկերներ:
Առաջին հանդիպումից սկսած արդեն իսկ ընկերացել էին եւ իրար խոստացել, որ հաջորդ հանդիպումը չի ուշանա: Եւ ահա եկավ երկար սպասված հանդիպման պահը: Սեպտեմբերի1-ին #ԻԴԵԱԼիստները կրկին այցելեցին իրենց փոքրիկ ընկերներին՝ տանելով բազմաթիվ գրենական պիտույքներ, նվերներ ու դպրոցական պարագաներ՝ նվիրելով նրանց ամենաուրախ Սեպտեմբերի 1-ը: Ուրախ մթնոլորտ, բազմաթիվ ժպտացող ու գոհունակ դեմքեր և, ամենակարևորը, փայլող բազմաթիվ փոքրիկ աչքեր՝ լի ուրախությամբ և երջանկությամբ: Օրը իսկապես երջանիկ էր՝ լի բազմաթիվ երջանիկ հիշողություններով ու ակնթարթներով: Հաջորդ օրը փոքրիկներին ուղեկցեցին դպրոց:
-Հաճելի է գիտակցել, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք յուրաքանչյուր երեխայի անհոգ մանկության ապահովման գործում,-նշեց ԻԴԵԱԼ համակարգի աշխատակիցը: