Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼիստները սահմանամերձ Այգեպարում էին
Ամանորյա հրաշքը իրականություն դարձավ Տավուշի սահմանամերձ Այգեպար գյուղի փոքրիկների համար ԻԴԵԱԼ համակարգի շնորհիվ: Գիտակցելով իր հսկայական պատասխանատվությունը սեփական երկրի հանդեպ, կարևորելով մարզերի զարգացումը եւ յուրաքանչյուր փոքրիկի անհոգ մանկությունը՝ ԻԴԵԱԼ համակարգը ուրախ ձմեռային տոն էր կազմակերպել սահմանամերձ Այգեպարգյուղի փոքրիկների համար:
Դեկտեմբերի 22-ին,բազմաթիվ ամանորյա նվերներով եւ ուրախ տրամադրությամբ,փոքրիկներին այցելության էին գնացել #ԻԴԵԱԼիստները՝ տանելով նախատոնական ամենադրական տրամադրությունը: Հյուր էին եկել նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Երջանիկ էին փոքրիկները, չէ՞ որ անհամբեր սպասում էին Ամանորյա հրաշքին եւ այդ հրաշքը իրականություն դարձավ:
Պարեցին, երգեցին, խաղացին տարբեր հետաքրքիր խաղեր ու ստացան գեղեցիկ նվերներ:
«Հաճելի է գիտակցել, որ մենք մեր փոքրիկ ներդրումն ունենք յուրաքանչյուր երեխայի անհոգ մանկության ապահովման գործում, որ փոքրիկ հրաշք կարողացանք պարգեւել»,-ասաց ԻԴԵԱԼ համակարգի աշխատակիցը: