Մարտի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25,7-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Տարոն Սահակյանի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Սահակյանի ուղևորներ՝ համագյուղացիներ Արամ Հասոյանը, Արմեն Աբրահամյանը, Արայիկ Հասոյանը և Նարեկ Աբրահմայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Murano-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շջվելով՝ հայտնվել դաշտում։
Ավտոմեքենայի գազաբալոնն ու բեռնախցիկը ավտոմեքենայից պոկվել և մի քանի մետր շպրտվել էին։