Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է օրենքը, որը վերաբերում է հանրապետության մայրաքաղաքի վերանվանմանը ` Նուր-Սուլթան:  Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:

Տոկաեւը մարտի 20-ին նախագահի երդման արարողությունից անմիջապես հետո ձեռնամուխ է եղել մայրաքաղաք Աստանան «Նուր-Սուլթան վերանվանելու նախաձեռնությանը: Նա նաեւ առաջարկել է հավերժացնել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունը` քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կոչելով նրա անունով: Նույն օրը խորհրդարանը պալատների համատեղ նիստում ընդունել է Սահմանադրության փոփոխությունը՝ Աստանան վերանվանելու մասին օրենքը:

 

Ավելի վաղ՝ Աստանայում եւ Ալմաթիում տեղի են ունեցել մայրաքաղաքի վերանվանումից դժգոհողների  ինքնաբուխ հանրահավաքներ: Ականատեսների խոսքերով, Աստանայում ձերբակալվել է շուրջ 60 մարդ, իսկ Ալմաթիում, մոտ 20: Այս քաղաքներում ոստիկանության ստորաբաժանումները չեն մեկնաբանում ձերբակալությունները