Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ի երեկոյան աշխատանքային փակ հանդիպում է ունենալու Պաշտպանության նախարարությունում: Տեղեկությունը հայտնել էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, սակայն չէր նշել, թե ինչ հանդիպում է լինելու։

Պարզելու համար թե ի՞նչ հարցեր են նախատեսում քնարկել՝ ԼՈՒՐԵՐ․com—ը զրուցեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։

«Այսօր ՊՆ-ում փակ հանդիպում արդեն եղել է Պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, փոխվարչապետերի հետ, երեկոյան նախատեսվում է նաև վարչապետի հետ։ Դրանք կոչվում են օպերատիվ հավաքներ։ Այդ ժամանակ երկրի զինված ուժերի, այլ ուժային կառույցների օպերատիվ օղակի հրամանատարները տարին մեկ, երկու անգամ գալիս են դասընթացների»,- փոխանցեց Հովհաննիսյանը։ 

Հարցին՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է կազմակերպվել հանդիպումը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Պաշտպանության նախարարության պլանային միջոցառում է, որը կատարվում է յուրաքանչյուր տարի»,- նշեց նա։