Կովկասյան ընձառյուծի տարվա միջոցառումների շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ թողարկելու է ընձառյուծի պատկերով հուշադրամ: Մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը:
«Հուշադրամի թողարկումը նախատեսված է սեպտեմբերին: Արդեն մասնագետներն էսքիզների վրա աշխատում են»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերին նախատեսվում է կիսավազքի մրցաշար, որի հաղթողներին կտրամադրվեն ընձառյուծի պատկերով մեդալներ:
Կառավարության որոշմամբ, 2019 թվականը Հայաստանում հռչակվել է Կովկասյան ընձառյուծի տարի: