ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի հետ կապված «Զիգզագ» ընկերությունը ՀԴՄ չի տալիս գնորդներին, ինչի համար ՊԵԿ-ի կողմից տուգանվել է, Դավիթ Անանյանն ասաց.
«Ես հասկանում եմ ձեր մասնագիտական ձգտումն է՝ ամեն ինչի մեջ սենսացիա տեսնել: Չկա նման սենսացիա: «Զիգզագը» ունի օրինապահ հարկ վճարողի վարքագիծ»:
Հարցին, թե «Զիգզագ»-ը առաջին դեպքը չի՞ եղել, որ չի տրամադրում կտրոն, որ բանը հասել է տուգանելուն, Դավիթ Անանյանն արձագանքեց՝ «երեւի»: