ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:
«Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև այսօր քննարկվելու են բոլոր հարցերը, ներառյալ, կարծում եմ` նաև այդ հարցը: Եվ, իմ կարծիքով, այստեղ հարցը ոչ միայն ցանկության մասին է: Ամբողջական գնահատական կտրվի հանդիպման ավարտից հետո: Դրանց արդյունքների մասին մենք հավելյալ տեղեկություն կտրամադրենք»,- ասել է Զախարովան:
Հարցին, թե արդյո՞ք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում նախատեսում է քննարկել Ղարաբաղյան հարցը, Զախարովան պատասխանել է, որ նման տեղեկություն չունի: