Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը կայցելեն Թուրքիա:
Թուրքական լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թիլերսոնը կայցելի Անկարա, իսկ ՄըքՄասթերը՝ Ստամբուլ՝ վերականգնելու հարաբերությունները, որոնք լարվել են Սիրիայում տեղի ունեցող գործողությունների պատճառով:
Ուշագրավ է, սակայն, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետքարտուղարի՝ Թուրքիա այցելելու վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա:
Թուրքակայն «Հուրիեթ»-ը նշում է նաև, որ դեռևս պայմանավորվածություն չկա նախագահ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ՝ հիշեցնելով այն սկանդալը, որը տեղի էր ունեցել Էրդողան-Թրամփ վերջին հեռախոսազրույցից հետո, երբ երկու երկրի նախագահականները իրարից տարբերվող հայտարարություններ էին տարածել: