«Փաստ» թերթը գրում է.

«ԱԺ հավաքարարների թեման նոր զարգացումներ է ստանում: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ նրանցից շատերն աշխատանքից ազատվելու դիմում են գրում արդեն: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս «բունտի» առեղծվածը նաեւ ուշագրավ այլ շերտեր ունի. ըստ լուրերի, այս քրենինգային բիզնեսով հետաքրքրված է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, եւ հենց Սիմոնյանի ընկերոջ ֆիրման է շահել ԱԺ-ում մաքրություն կազմակերպելու մրցույթը: Ավելին, մեր աղբյուրների հավաստմամբ, Սիմոնյանն անձամբ զանգահարել է նաեւ մի քանի խոշոր բուհերի ռեկտորների, որպեսզի այդ ընկերությունը շահի տվյալ բուհերի մաքրման աշխատանքների կազմակերպման մրցույթները: Դրա համար ռեկտորները նախ պետք է տարբեր պատճառաբանություններով չեղյալ հայտարարեն գործող պայմանագրերը եւ նոր մրցույթ հայտարարեն: Փաստորեն նաեւ այս հանգամանքով էր պայմանավորված, որ հավաքարարների հետ հենց Սիմոնյանն էր ոգեւորված բանակցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում