Այսօր՝ ապրիլի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում։ Առաջին դասաժամից հետո աշակերտները հրաժարվել են շարունակել դասերը՝ պահանջելով տնօրեն Աստղիկ Ավետիսյանի վերադարձը դպրոց: Վերջինս, ըստ աշակերտների և ուսուցիչների, անսպասելի հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ Շիկրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի՝ տնօրենի դիմումը դեռ մակագրված չէ և նա փաստացի շարունակում է աշխատել դպրոցում:

ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց դպրոցի աշխատակազմի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրեց՝

Հստակ չենք կարող ասել, թե որն է դպրոցի տնօրենի հրաժարականի պատճառը»:«Այս պահին դպրոցում ամեն ինչ նորմալ է: Բողոքի պատճառը տնօրենին դպրոց վերադարձնելն է:

Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ