Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանն անդրադառնալով իր մայրիկի՝ Մարգարիտ Ազարյանի պաշտոնից ազատմանհարցին և այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ սա քայլ է՝ իր դեմ ուղղված, պատասխանեց. «Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում և այնտեղ պարզ գրված է՝ ազատված է իր դիմումի համաձայն: Ես չեմ ուզում դա քննարկեմ, որովհետև վարչապետի որոշումները առահասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն»:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվեց Մարգարիտ Ազարյանը, ով զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը: