Այսօր մեր հասարակության մեջ մեծ ցավ կա, սուգ կա, անհասկանալի իրավիճակ կա և այն գնահատականը, թե  հրաժարականի պահանջը հանրության շրջանում մեծ արձագանք չի ստանում, կոպիտ կհնչի, բայց սրիկայություն է:

Այս մասին Հանրապատության հրապարակում ասաց «Հայրենիք» Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն, ով այցելել էր հացադուլ անողներին:

Վանեցյանի խոսքով՝ չի կարող լինել մի հայ, որը կների այս խայտառակ, երկիրը կործանման տարած, այսպես կոչված, վարչապետին. «Նա պետք է գնա, նա քաղաքական դիակ է»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Վանեցյանը կոչ արեց նաև քաղաքացիներին կանգնել իրենց կողքին՝ այդպիսով ցույց տալով Փաշինյանին, որ ինքն այլևս չունի հանրային աջակցություն: 

Նշենք, որ կառավարության դիմաց հացադուլ են անում  ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը և քաղաքացի Գարիկ Ավետիսյանը։