«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական բնույթի սպառնալիքներին՝ Հայաստանի բազմաթիվ գազալցակայաններ շարունակում են աշխատել հին ռեժիմով՝ գազը վաճառում են ըստ ծավալի, ոչ թե կշռի: Խնդիրն այն է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գնում են ծավալով եւ հիմա չգիտեն կշռի վերածելու դեպքում այն իրենց համար որքան է արժենալու. մանավանդ որ՝ «Գազպրոմ Արմենիան» փոխում է գազի խտությունը եւ ըստ դրա էլ կշիռը: «Վարչապետը երեւի վախենում է «Գազպրոմի» հետ նման ոճով խոսելուց, դրա համար էլ մեզ որպես թույլ օղակ է նայում»,- ասում է գազալցակայաններից մեկի սեփականատերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում