«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի կառավարությունն առաջարկում է ընդունել օրենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի մասին: Մինչեւ այսօր ներկայացուցչի նշանակումը, ազատումը եւ նրա գործունեության համակարգումը կատարվում էր 2017թ. ընդունված կառավարության որոշմամբ: Ըստ գործող կարգի՝ ներկայացուցչին նշանակում է վարչապետը, սակայն թեկնածու առաջարկելու իրավունքը պատկանում է արդարադատության նախարարին: Օրենքի նախագծով վարչապետը նշանակումը կատարում է միանձնյա: Հիշեցնենք, որ ներկայումս ՄԻԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն է, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո լինելու է նոր նշանակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում