Օրերս հայտնի է դարձել, որ Արագածոտնի մարզպետը որոշել էր աշխատանքից ազատել Աշտարակի թիվ 3 դպրոցի տնօրենին: Պատճառն այն է, որ դպրոցը գտնվում է «Նավոյի մոտ» հայտնի ռեստորանի հարևանությամբ, և ռեստորանը, ցանկանալով ընդլայնել իր տարածքը, ցանկապատն առաջ է տվել դպրոցի տարածքի հաշվին․ տնօրենն էլ ընդդիմացել է:
 
Գործին, ըստ մամուլի, միջամտել են Գևորգյանը ու Աշտարակի քաղաքապետը, ովքեր համարել են, որ դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար իրենք դեռևս պարտք են Նավոյին՝ «Իմ քայլին» բերած նրա ձայների համար, և դպրոցի տնօրենին մարզպետը հորդորել է ազատման դիմում գրել միայն այն բանի համար, որ վերջինս թույլ չի տվել պետական հաստատության տարածքը փոքրացնել ինչ-որ ռեստորանի համար: Թերևս սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նոր Հայաստանի մարզպետների և հպարտ քաղաքացիներին ծառայելու նրանց պատրաստակամության մասին:
 
Իհարկե, ընտրությունները արդեն պատմություն են դարձել, իսկ արված լավության տակից պետք է դուրս գալ՝ այդպիսին են քաղաքականության օրենքները, որոնց սրբորեն հետևում են ՔՊ-ականները: Ի դեպ, ծառայելու մասին․ Գևորգյանը, նշանակվելուց հետո, հետաքրքիր նորամուծություն է արել՝ ամեն շաբաթ-կիրակի պարտադրում է մարզպետարանի աշխատակազմին իր անվամբ գործուղումներ ձևակերպել և «մեկնում» է մարզի համայնքներ՝ դրա համար հանգստյան օրերին աշխատելու պատրվակով լրացուցիչ վարձատրվելով։
 
 
Ընտրություններից հետո Փաշինյանի թիմը անցել է գործի: Սակայն, գործ ասելով նկատի ունենք ոչ թե անձնուրաց աշխատանքը՝ հանուն հասարակության բարորության, այլ՝ գործելը նախորդների բարքերի համապատասխան…