«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ապրիլի 27-ին, ժամը 23:24-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ «Mercedes-Benz» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի (տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենան բախվել է կայանած «Opel Vectra B» մակնիշի (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1974 թ.) ավտոմեքենային:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա.Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։