«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` N զորամասի ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սերժանտի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:
Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին:
Նախնական քննության տվյալներով` զինծառայողը 2018թ դեկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 28-ը որպես դիտորդ ծառայության է նշանակված եղե զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված կրակային դիրքում: Դեկտեմբերի 16-ին` լուսադեմին, զինվորը մարտական դիրքի կացարանում սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ է կատարել իր կողքի քնապարկում քնած սերժանտի նկատմամբ` օգտագործելով նրա անօգնական վիճակը:
Զինվորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ու հանձնվել հրամանատարի հսկողությանը: