ԵԿՄ վարչությունը այսօր` մայիսի 2-ին, նիստ է արել՝ հետևյալ օրակարգով. վարչության փոխնախագահների ընտրություն, վարչության աշխատանքային հանձնաժողովների ձևավորում, Երկրապահի օրվան և մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Վարչությունը հաստատել է ԵԿՄ վարչության նախագահի կողմից առաջադրված առայժմ երեք փոխնախագահների թեկնածությունը: Նորանշանակ փոխնախագահներից յուրաքանչյուրը այսուհետ կհամակարգի ԵԿՄ գործունեության կոնկրետ բնագավառ:
ԵԿՄ վարչության փոխնախագահներ են նշանակվել Վաղարշակ Հարությունյանը (ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցության գծով), Մանվել Եղիազարյանը (գաղափարաքարոզչական գծով) և Սուրեն Բարսեղյանը (կազմակերպչական գծով):
Վարչության նիստը հավանության է արժանացրել նաև ԵԿՄ տարածքային բաժանմունքների անդամների վերահաշվառման ժամանակավոր հանձնաժողովի կազմը և գործառույթները: