Երեկ՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով մի քաղաքացու իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Բազումի բաժին:
Բազումի ոստիկանները և ՊՊԾ դասակի 3-րդ սպայական ջոկի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 79 շենքի մոտ նկատել էին, որ այդ քաղաքացին ձեռքը վեր պարզած կրակոց է արձակում:
Ոստիկանները վնասազերծել են քաղաքացուն։
Ըստ աղբյուրի՝ նա Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ 23-ամյա Արմեն Խարատյանն է, որի անձնական խուզարկությամբ աջ գոտկատեղից հայտնաբերվել է ատրճանակը:
Ոստիկանությունում երիտասարդը խոստովանել է, որ ատրճանակը գնել է 1 տարի առաջ՝ Մոսկվա քաղաքում: Նա հայտնել է նաև, որ ինքը կրակոց է արձակել, քանի որ նկատել է, որ հոր շուրջը խմբված անձինք կան, ու ենթադրել է, որ նրանք հոր հետ վիճաբանում են։
կայքի տեղեկություններով՝ կրակողի հայրը մասնավոր տաքսի ծառայությունում է աշխատում:
Կրակոցից տուժածներ չկան։
Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում