Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղին հարակից անտառում ծառից կախված տղամարդու դի հայտնաբերման փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը, ահազանգ ստանալով ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ քննչական խումբը, եկել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ 27-ամյա Վազգեն Հ-ին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում մասնավորապես գրված է եղել. «Ես գրում եմ այն մասին, որ ոչ ոք մեղավոր չի իմ մահվան համար: Ես սաղից շնորհակալ եմ ինձ օգնելու համար, ամենաշատը իմ ընտանիքից եմ գոհ: Նրանք ինձ ուղղում էին, բայց ես չէի ուղղվում, որովհետև ես իմ ընտանքին արժանի չէի…», - և այլն: Իսկ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ինքնասպանություն գործած երիտասարդը այս տարվա հոկտեմբերի 23-ից, որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Ապարանի բաժնի կողմից, իսկ նրան որոնելու համար ոստիկանություն էր դիմել հայրը' Վաչագանը:
Ըստ տեղեկությունների, ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից մահացածի նկատմամաբ հայտարարաված է եղել հետախուզում, ում նկատմամբ, որպես կասկածյալ Աշտարակի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օրի 177 հոդվածի (գողություն) հատկանիշներով: