Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած ցեմենտի հարցով աշխատանքային խմբի առաջին քննարկումը՝ «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում կատարվող փոփոխությունների առաջարկի շուրջ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» կառավարիչ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը դեռ որևէ որոշում չի կայացրել:
«Ինչ որոշում էլ կայացվի, մեզ ձեռնտու է: Հանձնաժողովը կորոշի, ես չեմ որոշողը: Գործարանի աշխատակիցների մնալու կամ չմնալու հարցն էլ կախված է հանձնաժողովի կայացրած որոշումից»,- ասաց Առուստամյանը: