Մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ Դավիթ Նազարյանին պատկանող 23-ամյա Վահրամ Քալանթարյանի վարած Mitsubishi մակնիշի և 67-ամյա Արշակ Ավետիսյանի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները: SHAMSHYAN.com-ի հաղորդած տեղեկությունների համաձայն, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ KIA-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի հաշվեկշռում: