Դուք՝ որպես գլխավոր դատախազ, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ կարգապահական գումարտակը Պաշտպանության նախարարության կազմում լուծարված է Սեյրան Օհանյանի հրամանով: Այս մասին այսօր ԱԺ նիստում դիմելով դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Պատգամավորը դատախազից հետաքրքվեց նաև, թե ինչ միջոցներ է ձեռնարկել նա Մարտի 1-ի գործով.
«2016 թվականից դուք ՀՀ գլխավոր դատախազն եք, և ես կուզեի իմանալ՝ մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Մարտի 1-ի գործով դուք՝ որպես գլխավոր դատախազ, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, ծանոթացե՞լ եք այդ գործին, որևէ ցուցում տվե՞լ եք նախաքննական մարմնին»:
Մանրամասները՝ տեսանյութում: