Մարտի 1-ի գործով նոր բացահայտումներ ու զարգացումներ են տեղի ունենում. մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել:

Այսօր ՀՔԾ-ն տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՀՔԾ հաղորդագրությունն ամբողջությամբ` այս հղումով:

Ավելի վաղ «ՀԺ»-ն տեղեկացրել էր Քոչարյանի հարցաքննության մասին: Դատելով զարգացումներից չի բացառվում, որ Քոչարյանը նույնպես կարգավիճակ կստանա սույն քրեական գործով: