Politik.am-ը գրում է.
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և քաղաքացիական հասարակության «սորոսական» թևի անմահաձայնությունները առաջիկայում նոր երանգներ կստանան։ «Սորոսականները», «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, տեղեկություններ են հավաքում Արթուր Վանեցյանի դեմ։
Առաջիկայում հրապարակումների շարք կսկսվի, որով «սորոսակնները» կփորձեն Վանեցյանի մասին հասարակության շրջանում բացասական ֆոն ապահովել։ Նրանց վերջնական նպատակը Արթուր Վանեցյանին պաշտոնանկ անելն է։ Տեղեկատվական արշավը պետք է ազդի վարչապետ Փաշինյանի վրա, և նա, ըստ «սորոսականների» հաշվարկի, պետք է ԱԱԾ պետին ազատի աշխատանքից։
Դանիել Իոաննիսյանը այս գործողությունների մասին ակնարկել է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։ Նա, մասնավորապես, գրել էր, որ Վանեցյանի «մութ պատմությունների մասին» շատ բան գիտի և որ չի պատրաստվում լռել։
Իոաննիսյանի հետ «Ֆեյսբուքով» կապվել չկարողացանք, քանի որ երկու օր է, նրա էջը հասանելի չէ, իսկ հեռախոսազանգերի այդպես էլ չպատասանեց, և մենք հնարավորություն չունեցանք նրա մեկնաբանությունը ստանալ թեմայի վերաբերյալ։