Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու համար երկրի ընթացիկ իրավիճակը։
Զրուցակիցները համաձայնել են, որ բարեփոխումների գործընթացը, ներառյալ պայքարը կոռուպցիայի դեմ եւ դատական համակարգի բարեփոխումը պետք է իրականացվի Սահմանադրությանը, միջազգային չափորոշիչներին եւ Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորություններին համապատասխան։
Գլխավոր քարտուղար Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանում բարեփոխումների ծրագրին։
Առաջիկա օրերին Եվրոպայի խորհրդի փորձագետների խումբը կուղեւորվի Երեւան՝ անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով: