Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Էնդի Ուորհոլի նկարած «Կարմիր Լենին» դիմանկարը «Կրիստիս» աճուրդում վաճառվել է 110.000 ֆունտ սթեռլինգով (մոտ 166.000 դոլար): Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում քաղաքական վտարանդու կարգավիճակ ստացած ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին ստիպված է եղել գնալ այդ քայլին՝ իր պարտքերը մարելու համար: Տեղեկացնում է «168Ժամը»:
Նշվում է, որ նկարը լավ է պահպանվել 1987 թվականից և փորձագետների կողմից ի սկզբանե գնահատվել է 30-50.000 ֆունտ սթեռլինգ (46-75.000 դոլար): Բրիտանական մամուլը հայտնում է, որ ներկայումս ֆինանսական մեծ դժվարություններ ունեցող Բերեզովսկին որոշել է բաժանվել նաև արվեստի արժեքավոր այլ գործերից: